ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 35.1. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր
1. Կենտրոնական բանկը սույն օրենքով սահմանված իր նպատակների եւ գործառույթների իրականացման, ինչպես նաեւ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներպետական իրավասու մարմինների հետ համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով վարում է բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը:
2. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրը ներառում է բացված, փակված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում փակված) բանկային հաշիվների, ինչպես նաեւ տրամադրված, օգտագործումը դադարեցված (այդ թվում՝ սույն հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում օգտագործումը դադարեցված) բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ, մասնավորապես բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, բանկային հաշվի բացման եւ փակման, բանկային պահատուփի տրամադրման եւ օգտագործման դադարեցման ամսաթվերը, հաճախորդի եւ հաճախորդի կողմից լիազորված անձի նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալները, ինչպես նաեւ բանկի վերաբերյալ տեղեկությունները:
3. Բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի վարման կարգը, ներառման ենթակա նույնականացման՝ պետական իրավասու մարմնի տված փաստաթղթի տվյալների եւ բանկի վերաբերյալ տեղեկությունների ցանկը, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկությունների (այդ թվում՝ հաշվետվությունների) տրամադրման ձեւը եւ ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
14.07.2021
Երեւան
ՀՕ-288-Ն