Armenian      
Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.07.2021

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանել «մարզպետների աշխատակազմերի,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Մարզպետների աշխատակազմերի համար սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված լիազորություններն իրականացնում է վարչապետը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված լիազորությունները՝ տարածքային կառավարման ոլորտը համակարգող փոխվարչապետը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.07.2021
Երեւան
ՀՕ-301-Ն