ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-6-րդ մասերը, 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը՝ Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբն ստեղծել ինը պատգամավորից:
2. Ութերորդ գումարման Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը ձեւավորել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վեց, «Հայաստան» խմբակցության երկու եւ «Պատիվ ունեմ» խմբակցության մեկ պատգամավորներից:
3. Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի կազմում պատգամավորներն ընդգրկվում են խմբակցության ներկայացմամբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Ազգային ժողովի կողմից ընդունվելու պահից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
ՆԱԽԱԳԱՀՈՂ ԿՆՅԱԶ ՀԱՍԱՆՈՎ
2021 թվական, օգոստոսի 2
Երեւան
ԱԺՈ-001-Լ
ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ
| Հանձնախմբի նախագահ՝ | |
| ԲԱԲԱՅԱՆ Նարեկ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| Հանձնախմբի քարտուղար՝ | |
| ՊՈՂՈՍՅԱՆ Քրիստինե | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| Հանձնախմբի անդամներ՝ | |
| ԽԱՆԴԱՆՅԱՆ Սարգիս | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| ՄԻՆԱՍՅԱՆ Լիլիթ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| ԱՂԱԶԱՐՅԱՆ Հովիկ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| ՄԱՆԱՎԱԶՅԱՆ Արուսյակ | «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն |
| ՍԻՄՈՆՅԱՆ Աշոտ | «Հայաստան» խմբակցություն |
| ԽԱՄՈՅԱՆ Ագնեսա | «Հայաստան» խմբակցություն |
| ԹՈՎՄԱՍՅԱՆ Թագուհի | «Պատիվ ունեմ» խմբակցություն |
02.08.2021
ԱԺՈ-001-Լ