ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 24.09.2021
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը «քննչական կոմիտեի նախագահի,» բառերից հետո լրացնել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի,» բառերով, իսկ «քննչական կոմիտեի նախագահի տեղակալների,» բառերից հետո՝ «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալների,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
04.10.2021
Երեւան
ՀՕ-326-Ն