Armenian      
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2021

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի «21-րդ եւ 22-րդ կետերով» բառերը փոխարինել «20-րդ եւ 21-րդ կետերով» բառերով. 
 
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.2-րդ մասով.

«5.2. Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների, առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների բարեվարքության ուսումնասիրությունը ներառում է նաեւ անձի (այդ թվում՝ փաստաբանական գործունեություն իրականացնող անձի)՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ, ինչպես նաեւ նրա հիմնադրած կամ նրա կողմից ղեկավարվող իրավաբանական անձի գործունեության օրինականության, ֆինանսական թափանցիկության ուսումնասիրություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.10.2021
Երեւան
ՀՕ-339-Ն