Armenian   Russian    
Քաղաքացիական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2021
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1. Սույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում (այսուհետ՝ հակակոռուպցիոն դատարան) պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննության, ինչպես նաեւ մինչեւ գործի հարուցումն առանձին դատավարական գործողությունների կատարման նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «եւ հակակոռուպցիոն դատարանին ենթակա գործերի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Դատարանը գործը հանձնում է հակակոռուպցիոն դատարանի քննությանը, եթե գործը քննելիս պարզվել է, որ այն ենթակա է քննության հակակոռուպցիոն դատարանում:»:

Հոդված 4. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում «վարչական կամ սնանկության» բառերը փոխարինել «վարչական, հակակոռուպցիոն կամ սնանկության» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «սնանկության» բառից հետո լրացնել «կամ հակակոռուպցիոն» բառերով:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող պետության գույքային եւ ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործերը վերաբաշխվում են հակակոռուպցիոն դատարանի դատավորների միջեւ, եթե տվյալ գործերով անցում չի կատարվել դատաքննության փուլ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

15.10.2021
Երեւան
ՀՕ-335-Ն