ՕՐԵՆՔԸ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«1. Սույն օրենքի 6-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում եւ կիրառվում դոտացիաների` 2024 թվականի գումարները հաշվարկելու պահից սկսած:
2. 2022 եւ 2023 թվականներին «ա» մասով յուրաքանչյուր համայնքին դոտացիաները հատկացվում են`
1) տվյալ համայնքին 2016 թվականին տրամադրված դոտացիաների փաստացի գումարի չափով (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի).
2) 2016-2023 թվականներին ձեւավորված բազմաբնակավայր համայնքների` «ա» գործոնով նախատեսվող դոտացիայի գումարը հավասար է 2016 թվականի դրությամբ բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված նախկին համայնքների դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) հանրագումարին:
3. 2022 եւ 2023 թվականների համար «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԴԱ = Դ2016 փաստացի , որտեղ`
ԴԱ - ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,
Դ2016 փաստացի -ն - 2016 թվականին համայնքներին փաստացի հատկացված դոտացիաների (ներառյալ` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման գումարի) ընդհանուր գումարն է:
4. 2022 եւ 2023 թվականների համար «բ» մասով հատկացվող համահարթեցման դոտացիաների գումարը հաշվարկելիս համայնքի եկամտային կարողության գործակցի հաշվարկում չի ներառվում «ա» մասով հատկացվող դոտացիաների գումարը: 2022 եւ 2023 թվականների համար համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետեւյալ բանաձեւով.
ԵԿi = ՀՀi + ԳՀi + ՄՀi + ՊՏi , որտեղ`
ՀՀi -ն - i-րդ համայնքի հողի հարկի գումարն է,
ԳՀi -ն - i-րդ համայնքի գույքահարկի գումարն է,
ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,
ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
15.11.2021
Երեւան
ՀՕ-345-Ն