ՕՐԵՆՔԸ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 3-րդ կետի «ծրագրի կատարողականը ու դրա վերաբերյալ հաշվետվությունները» բառերը փոխարինել «դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 19-21-րդ կետերով.
«19) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ-գործընկերների մասին ընդհանուր բնույթի տեղեկություններ՝ դասակարգված ըստ սոցիալական պաշտպանության, առողջապահական, կրթական, շրջակա միջավայրի պաշտպանության ու տնտեսական զարգացման ոլորտների.
20) համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառավարվող ընթացիկ ու ավարտված նախագծերի ցուցասրահը (պորտֆոլիոն)՝ դրանց կողմից ապահովվող սոցիալական, բնապահպանական, առողջապահական, տնտեսական ու այլ ազդեցությունների հիմնավորմամբ, ինովացիոն գործոնի նկարագրությամբ.
21) համայնքի տուրիստական պրոֆիլը եւ ենթակառուցվածքների (տրանսպորտ, քարտեզներ, հանրային ծառայություններ, հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության առկա լուծումներ, եղանակային ռիսկեր, բնակարանային շուկա, զվարճության ոլորտի օբյեկտներ եւ այլն) մասին ամբողջական տեղեկությունները:»:
Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ավագանու նիստի հետ կապված փաստաթղթերն ավագանու անդամներին տրամադրվում են նաեւ էլեկտրոնային եղանակով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված կարող են հրավիրվել ավագանու հեռավար եղանակով նիստեր:».
2) 3-րդ մասը «նիստին ներկա է» բառերից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցելու համար գրանցվել է» բառերով.
3) 4-րդ մասը «նիստին ներկա» բառերից հետո լրացնել «կամ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նիստին մասնակցող» բառերով.
4) 5-րդ մասից հանել «, որոնց դիմաց նրանք ստորագրում են» բառերը, իսկ նույն մասի «կնքում» բառը փոխարինել «ստորագրում» բառով.
5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Համայնքի ավագանու նիստը շարունակվում է մինչեւ օրակարգի սպառումը: Նիստը կարող է ընդհատվել ավագանու որոշմամբ կամ սույն օրենքով նախատեսված դեպքերում: Ավագանու նիստերն արձանագրվում են, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում՝ նաեւ տեսաձայնագրվում: Նիստերի արձանագրումը, իսկ սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում նաեւ տեսաձայնագրումն ապահովում է աշխատակազմի քարտուղարը: Ավագանու նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը վարողը եւ ավագանու նիստին մասնակցած անդամները: Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի արձանագրությունն ստորագրում է նիստը վարողը՝ արձանագրությանը կցելով նիստի տեսաձայնագրությունը, իսկ ավագանու անդամները նիստի ընթացքում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ արտահայտած իրենց դիրքորոշումը էլեկտրոնային փոստով ներկայացնում են համայնքի աշխատակազմին:».
6) 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում հեռավար եղանակով դռնփակ նիստեր կամ քննարկումներ չեն անցկացվում:»:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.4-րդ կետերով.
«4.1) հաստատում է համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունները.
4.2) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.
4.3) համայնքի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով).
4.4) որոշում է տեղական ինքնակառավարման մարմինների եւ վարչական ղեկավարների նստավայրերը.».
2) 14-րդ կետը «որոշում է կայացնում» բառերից հետո լրացնել «կամ կազմում արձանագրություն» բառերով.
3) 21-րդ կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «, բացառությամբ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերի» բառերով.
4) 22-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«22) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային եւ այլ կազմակերպությունների անվանակոչման եւ անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որեւէ անհատի անվամբ մինչեւ նրա մահվան հինգ տարին լրանալն անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա.»:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 1-ին կետը «նիստերին» բառից հետո լրացնել «եւ քվեարկություններին» բառերով.
2) 8-րդ կետը «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքում ավագանու նիստի տեսաձայնագրման ընթացքում բանավոր արտահայտել իր դիրքորոշումը, ինչպես նաեւ էլեկտրոնային փոստի միջոցով հաստատել այն» բառերով:
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում «համայնքի ավագանին կազմում է համայնքի ավագանու անդամի լիազորության վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն» բառերը փոխարինել «ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են օրենքի ուժով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 23-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «արձանագրությունը» բառը փոխարինել «սույն հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերում նշված արձանագրությունները» բառերով.
2) 3-րդ մասի «20-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «20 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
3) 5-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն կետում նշված փաստն արձանագրում է համայնքի ղեկավարը.»:
Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին եւ 7-րդ կետերի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.
«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում համայնքի ղեկավարը հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում կարող է հետ վերցնել: Համայնքի ղեկավարի կողմից հրաժարականի մասին իր դիմումը եռօրյա ժամկետում հետ չվերցնելու դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան:
3.2. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքում ավագանին ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշում:».
3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են մահվան փաստը լիազոր մարմնի կողմից գրանցվելու օրվանից: Համայնքի ղեկավարի մահվան մասին պետական վկայականը համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը ներկայացնում է մարզպետարան այն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:».
4) 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «, 3.1-ին, 3.2-րդ» բառերով, նույն մասի «որոշումը կամ արձանագրությունները» բառերը փոխարինել «որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումը» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ» բառերը հանել.
5) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը, արձանագրությունը, վկայականը կամ հաղորդումն ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի՝ իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին, 3.2-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված որոշումը (արձանագրությունը, հաղորդումը, վկայականը) Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը՝ բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Համայնքի ղեկավարի կողմից մեկ ամսից ավելի իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում մինչեւ դրա առաջացնող հանգամանքների վերացումը նրա լիազորությունների կատարումը դրվում է համայնքի ղեկավարի տեղակալի վրա, իսկ այդ պաշտոնը թափուր լինելու պարագայում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար:».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.
«2.2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում ավագանու նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընդգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»:
Հոդված 11. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «մեկ ամսվա ընթացքում,» բառերից հետո լրացնել «անհրաժեշտության դեպքում» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «հաստատվելուց» բառից հետո լրացնել «(վերահաստատվելուց)» բառով:
Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Համայնքի ղեկավարի տեղակալը
1. Համայնքի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ):
2. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը համայնքային քաղաքական պաշտոն է:
3. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
4. Համայնքի ղեկավարի տեղակալն իրականացնում է համայնքապետարանի աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները:
5. Քաղաքային բնակավայր ընդգրկող կամ միավորված համայնքի ղեկավարի տեղակալը համայնքի աշխարհազորային պայմանական բրիգադի ղեկավարն (հրամանատարն) է, իսկ գյուղական բնակավայրեր ներառող չմիավորված համայնքի ղեկավարի տեղակալը կամ միավորված համայնքի կազմում ներառված բնակավայրի վարչական ղեկավարը՝ համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական գումարտակի ղեկավարը (հրամանատարը): Սույն մասով նախատեսված պաշտոնատար անձանց կողմից համապատասխան համայնքի (բնակավայրի) աշխարհազորային պայմանական բրիգադների եւ գումարտակների ղեկավարումն իրականացվում է աշխարհազորի պատրաստության ու կիրառման պլանների համաձայն:
6. Համայնքի ղեկավարի հանձնարարությամբ տեղակալը (տեղակալներից մեկը) փոխարինում է համայնքի ղեկավարին նրա բացակայության ժամանակ:»:
Հոդված 13. Օրենքի 31-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող յուրաքանչյուր բնակավայր, բացառությամբ համայնքի կենտրոնի, ունի վարչական ղեկավար:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Բազմաբնակավայր համայնքների կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալը կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելը որոշվում է համայնքի ավագանու կողմից:».
3) 7-րդ մասի «Վարչական ղեկավարի պահպանման» բառերը փոխարինել «Վարչական ղեկավարի նստավայրի պահպանման, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ վարչական ղեկավարի գործառույթների իրականացման» բառերով.
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ մասերով.
«8. 1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն?
9. Համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվում է համապատասխան բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող՝ նրա բացակայության ընթացքում:»:
Հոդված 14. Օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասում՝
1) 5-րդ կետի «հրատարակումը» բառը փոխարինել «հրապարակումը» բառով.
2) 10-րդ կետը «աշխատողներին» բառից հետո լրացնել «այդ թվում՝ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց,» բառերով:
Հոդված 15. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար» բառերը:
Հոդված 16. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 11.1-ին կետերով.
«3.1) մշակում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի տարեկան աշխատանքային պլանը, դրա իրականացման վերաբերյալ հաշվետվությունը.».
«11.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն՝ համայնքի կազմում ընդգրկված, 500-ից պակաս հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրում վարչական ղեկավար ունենալու կամ բնակավայրի վարչական ղեկավարի լիազորություններից բխող գործառույթների իրականացումը մեկ այլ բնակավայրի վարչական ղեկավարին վերապահելու մասին.»?
Հոդված 17. Օրենքի 36-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:».
2) 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 18. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 19. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգին ու պայմաններին համապատասխան տալիս է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն:»:
Հոդված 20. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության «եւս մեկ տեղակալ» բառերը փոխարինել «եւս երկու տեղակալ» բառերով:
Հոդված 21. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենքի 73-րդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2-րդ» բառերով:
Հոդված 22. Օրենքի 82-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8. Համայնքի հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների կողմից՝ հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը համայնքի ղեկավարի ներկայացնելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:
Հոդված 23. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 82.1-ին հոդվածով.
«Հոդված 82.1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը
1. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը համայնքի ծրագրային այն փաստաթուղթն է, որը սահմանում է տվյալ տարվա ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամ նրանց մասնակցությամբ համայնքում իրականացվող բոլոր ծրագրերը եւ միջոցառումները:
2. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը մշակվում եւ հաստատվում է համայնքի ավագանու կողմից հաստատված հնգամյա զարգացման ծրագրի հիման վրա՝ տվյալ տարվա ընթացքում համայնքի տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական եւ այլ ծրագրերի ու միջոցառումների պլանավորման, իրականացման եւ վերահսկման գործընթացներն առավել նպատակային եւ արդյունքահենք կազմակերպելու համար:
3. Համայնքի տարեկան աշխատանքային պլանում ընդգրկվում են համայնքում իրականացվող համայնքի բյուջեից եւ այլ աղբյուրներից ֆինանսավորվող, ինչպես նաեւ ֆինանսավորում չպահանջող բոլոր ծրագրերը, այդ թվում՝ համայնքի ենթակառուցվածքների պահպանման, շահագործման եւ զարգացման, համայնքային ծառայությունների մատուցման, հիմնական միջոցների կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներդրումային, քաղաքացիական հասարակության եւ մասնավոր հատվածի աջակցությամբ եւ այլ ծրագրեր:
4. Համայնքի տարեկան աշխատանքային պլանը կազմելու նպատակով սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը մշակում եւ տեղական ինքնակառավարման մարմիններին է տրամադրում համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը:
5. Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման մեթոդաբանությունը սահմանում է տարեկան աշխատանքային պլանի կազմման իրավական հիմքերն ու կառուցակարգերը, մասնակցության մեխանիզմները, մշտադիտարկման եւ գնահատման համակարգերը (այդ թվում՝ ցուցանիշներն ու դրանց բնութագրիչները, տեսակները), հաշվետվողականությունը եւ այլն:
6. Համայնքի ղեկավարը բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հետ համայնքի ավագանուն է ներկայացնում հաշվետու տարում համայնքի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, որը ենթակա է հրապարակման՝ օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 24. Օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին» բառերը փոխարինել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ» բառերով:
Հոդված 25. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասում «հրատարակվում» բառը փոխարինել «հրապարակվում» բառով:
Հոդված 26 . Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասում «որոշումն ընդունվելուց հետո՝ 20 օրվա» բառերը փոխարինել «որոշումը մարզպետարան մուտքագրվելուց հետո՝ 20 աշխատանքային օրվա» բառերով:
Հոդված 27.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.11.2021
Երեւան
ՀՕ-354-Ն