ՕՐԵՆՔԸ
«ԱՐԱԳ ՓՉԱՑՈՂ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԴՊԻՍԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (ATP)» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 17.11.2021
Հոդված 1.
Վավերացնել 1970 թվականի սեպտեմբերի 1-ին ստորագրված՝ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
24.11.2021
Երեւան
ՀՕ-349-Ն