Armenian      
Էներգետիկայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.11.2021
Հոդված 1. «Էներգետիկայի մասին» 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի «գ» կետում «տուժանքները» բառը փոխարինել «պատասխանատվության միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) առաջին պարբերությունը «Սակագների» բառից առաջ լրացնել «1.» թվով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետությունում վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանելու, պետություն-մասնավոր գործընկերության գործարքները խրախուսելու եւ սպառողների սակագների վրա հնարավոր բացասական ազդեցություններն էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերին համահունչ մեղմելու նպատակով լիցենզավորված անձանց համար հանձնաժողովը կարող է կիրառել հաստատուն սակագներ կամ սակագնային կարգավորման այլ ձեւեր ու մեխանիզմներ:»:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում հանձնաժողովի կողմից երաշխիքային գումարը (լրիվ կամ մասնակի) պետական բյուջե փոխանցելու վերաբերյալ որոշման ընդունման պարագայում, եթե լիցենզավորված անձը նախկինում հանձնաժողով երաշխիք չի ներկայացրել, ներկայացրած երաշխիքի գործողության ժամկետը լրացել է, եւ (կամ) դրանով ամրագրված (դրա շրջանակում առկա) գումարի չափը չի բավարարում նույն որոշման պահանջի ամբողջական ապահովման համար, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գումարի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունն ամբողջությամբ կամ չբավարարող մասով կրում է լիցենզավորված անձը:»:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «իսկ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործարքների դեպքում նաեւ, եթե դրանք Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Առանց սույն հոդվածում նշված համաձայնության կնքված կամ դրա կնքմանը համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշմամբ սահմանված պայմաններին չհամապատասխանող գործարքն առ ոչինչ է:»:

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա1» եւ «ա2» կետերով.

«ա1) արտադրության լիցենզիա ստանալու համար հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի (այդ թվում՝ դրանցով ամրագրված իրավունքների) փոփոխության դեպքում նախապես, իսկ այդ մասին իրեն հայտնի չլինելու դեպքում այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին՝ ներկայացնելով փոփոխության հիմնավորումները եւ փոփոխված փաստաթղթերը.

ա2) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում) այդ մասին տեղեկանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, տեղեկացնել հանձնաժողովին.»:

Հոդված 6. Օրենքի 30.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «ինչպես նաեւ» բառերը, իսկ նույն մասը «կասեցվելու դեպքում» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հանձնաժողովի հաստատած կարգին համապատասխան երաշխիք չներկայացնելու դեպքում» բառերով.

2) 2-րդ մասի «գ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ) արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածում հանձնաժողովը կասեցրել է արտադրության լիցենզիան, եւ մինչեւ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածի ավարտը լիցենզիայի կասեցումը չի վերացվել.».

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» կետով.

«ե) արտադրության լիցենզիա ստանալու, այդ թվում՝ արտադրության (վերակառուցման) ժամանակահատված ամրագրելու համար անհրաժեշտ իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարելու դեպքում (այդ թվում՝ իրավունքը հավաստող փաստաթղթի գործողության ժամկետը չերկարաձգվելու դեպքում)՝ պետական իրավասու մարմնի կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտի կամ համապատասխան պայմանագրի գործողության դադարեցման հիմքով:»?

Հոդված 7. Օրենքի 42-րդ հոդվածում՝

1) վերնագիրը եւ 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Հանձնաժողովի կողմից կիրառվող պատասխանատվությունը

1. Գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից սույն օրենքի դրույթները, հանձնաժողովի ընդունած իրավական ակտերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում հանձնաժողովն իրավասու է կիրառելու սույն օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, վերականգնելու մինչեւ խախտումը եղած դրությունը, կատարելու դրանից բխող գործողություններ (այդ թվում՝ հաշվարկ, վերահաշվարկ եւ այլն), ինչպես նաեւ տալ դրանց կամ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականներ՝ հաշվի առնելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առանձնահատկությունները:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«12. Եթե գործունեության լիցենզիա ունեցող անձի չկատարած կամ ոչ պատշաճ կատարած պահանջը միաժամանակ սահմանված է եւԲ սույն օրենքում, եւԲ հանձնաժողովի իրավական ակտում, ապա գործունեության լիցենզիա ունեցող անձի նկատմամբ պատասխանատվության միջոցը կիրառվում է սույն օրենքի պահանջի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

29.11.2021
Երեւան
ՀՕ-365-Ն