ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.12.2021
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 7-րդ հոդվածի «ժբ» կետի «15.4-րդ ենթակետով» բառերը փոխարինել «15.4-րդ եւ 15.4.1-ին ենթակետերով» բառերով.
2) 19-րդ հոդվածի՝
ա. վերնագիրը «Լիցենզավորման ենթակա» բառերից հետո լրացնել «կամ թույլտվություններով» բառերով,
բ. «15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 15.4.1-ին կետի «ներքաղաքային» բառը փոխարինել «ներհամայնքային» բառով, իսկ «տարեկան սպասարկման» բառերը՝ «սպասարկման իրավունք ձեռք բերելու» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
17.12.2021
Երեւան
ՀՕ-378-Ն