ՕՐԵՆՔԸ
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.12.2021
Հոդված 1.
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-4.3-րդ կետերով.
«4.1) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը.
4.2) հաստատում է բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները.
4.3) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրերի կազմման եւ իրականացման կարգը.»:
Հոդված 2. Oրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ 5-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին, 4.2-րդ եւ 4.3-րդ կետերի, որոնք գործում են մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը:»:
Հոդված 3. Oրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
21.12.2021
Երեւան
ՀՕ-385-Ն