ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 10.12.2021
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի 6-րդ մասում՝
1) «ելույթի» բառից հետո լրացնել «հրապարակման» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Սույն մասով նախատեսված դեպքում լրատվական գործունեություն իրականացնողը չի ազատվում վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից եւ կրում է փոխհատուցման պարտավորություն, եթե իր արտահայտած կամ ներկայացրած փաստացի տվյալները «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված չնույնականացվող աղբյուրի տարածած տեղեկատվության վերարտադրությունն են՝ անկախ այդ չնույնականացվող աղբյուրին հղում կատարելու հանգամանքից:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
22.12.2021
Երեւան
ՀՕ-396-Ն