Armenian      
Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.12.2021

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 7.1-ին մասի 2-րդ կետից հանել «Երեւանի գլխավոր ճարտարապետը,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասում «4» թիվը փոխարինել «5» թվով:

Հոդված 3. Օրենքի 48.1-ին հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Երեւանի գլխավոր ճարտարապետի,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) առանձին բնագավառների, գործառույթների եւ դրանք ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների, համայնքային կազմակերպությունների եւ հիմնարկների գործունեության համակարգումը վերապահում է քաղաքապետի տեղակալներին:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

24.12.2021
Երեւան
ՀՕ-429-Ն