Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.01.2022
Համաձայն Սահմանադրության 122-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի եւ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Արթուր Մանուկյանին ընտրել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

21.01.2022
Երեւան
ԱԺՈ-24-Ա