Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.01.2022
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի «15. Տրանսպորտի բնագավառ» բաժնի 15.5-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից օդանավակայանի տաքսի ծառայություն կազմակերպելու համար՝ տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ  Ա.ՍԻՄՈՆՅԱՆ



         

08.02.2022
Երեւան
ՀՕ-10-Ն