Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.01.2022

Հոդված 1. «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-43-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գրավատան կողմից վարկերը տրվում են որոշակի ժամկետով, միայն հայկական դրամով՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում՝ կանխիկ կամ անկանխիկ վճարման ձեւով:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«զ) խախտել է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանը՝ կապված վարկի տրամադրման արժույթի հետ՝ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, իսկ «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պայմանը՝ 300,000 դրամի չափով.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ



         

08.02.2022
Երեւան
ՀՕ-17-Ա