Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.02.2022

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 39-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) առաջին նախադասությունը «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի» բառերով.

2) երկրորդ եւ երրորդ նախադասությունների «քրեական պալատի դատավորների» բառերը փոխարինել «քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատին ընդդատյա են կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերը, որոնք քննում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 51-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 51. Ընդդատության մասին վեճերը

1. Գործն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում այն Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

2. Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վարչական դատարանից վերահասցեագրված գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

3. Հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացնում առաջին ատյանի դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը: Առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում հակակոռուպցիոն դատարանից ստացած գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա ընդդատությանը:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում է գործի ընդդատությունը?

5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ վարչական պալատների նախագահները, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները գործը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում որոշում են գործի ընդդատությունը?

6. Սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված որոշումն ընդունելու համար Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հրավիրում է նիստ` իր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ համապատասխանաբար վարչական կամ հակակոռուպցիոն պալատների նախագահների մասնակցությամբ: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են նիստին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր անձինք: Որոշումն ընդունվում է նիստին ներկա անձանց ձայների մեծամասնությամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:

7. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:

Հոդված 4. Օրենսգրքի 405-րդ հոդվածը «քրեական պալատը» բառերից հետո լրացնել «, իսկ կոռուպցիոն հանցագործությունների գործերով` հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմը» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 418-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատում բողոքը քննելիս դատական նիստը վարում է տարիքով ավագ դատավորը, եթե պալատի նախագահն ընդգրկված չէ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 499.15-րդ հոդվածի 2-րդ մասում «պալատի» բառը փոխարինել «կամ հակակոռուպցիոն պալատի» բառերով:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետներում:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն առաջին ատյանի դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, առաջին ատյանի եւ վարչական դատարանների միջեւ ընդդատության վեճերին վերաբերող կարգավորումների մասով ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատի նախագահի նշանակման պահից, իսկ առաջին ատյանի եւ հակակոռուպցիոն դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումների մասով՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից:

3. Մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին վեճերը ենթակա են լուծման Օրենսգրքի` մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ մտնելը գործող դրույթներին համապատասխան:

4. Մինչեւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը գործելը կոռուպցիոն հանցագործությունների գործերով կայացված դատական ակտերի դեմ բողոքների վերաբերյալ գործերի քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը:



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

15.02.2022
Երեւան
ՀՕ-28-Ն