Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ԼԵՎՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2022

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 201-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 10-րդ մասի եւ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Լեւոն ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ը ներառյալ պաշտոնավարման ժամկետով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Հ. ԱՐՇԱԿՅԱՆ

04.03.2022
Երեւան
ԱԺՈ-28-Ա