Armenian      
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.03.2022
Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետը «անդամ պետություններում» բառերից առաջ լրացնել «Եվրասիական տնտեսական միության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 20-րդ կետից հանել «դիտանցումների եւ» բառերը.

2) 22-րդ կետը «սահմանում է» բառերից հետո լրացնել «հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի՝» բառերով.

3) 23-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«23) սահմանում է հակամրցակցային համաձայնության մասնակից տնտեսավարող սուբյեկտի նկատմամբ կիրառվող տուգանքի չափի նվազեցման կարգը.»:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա» բառերը փոխարինել «վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

2) 2-րդ մասի «եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով» բառերը փոխարինել «բանկային, ապահովագրական, կենսաթոշակային եւ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանձնաժողովը կարող է ստանալ եւ լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:»:

Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասից հանել «սույն օրենքով նախատեսված դեպքերում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու համար սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում Հանձնաժողովն սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ: Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:

2. Տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում «մերժելու» բառը փոխարինել «արգելելու» բառով:

Հոդված 7. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում «իրավախախտման փաստն ընդունելու եւ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու» բառերը փոխարինել «իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու եւ իրավախախտման փաստն ընդունելու, իսկ սույն օրենքի 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում միայն իրավախախտման փաստն ընդունելու» բառերով:

Հոդված 8. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «պատասխանատվությունից ազատելու» բառերը փոխարինել «տուգանքի չափը նվազեցնելու» բառերով.

2) «եւ տնտեսավարող» բառերը փոխարինել «կամ տնտեսավարող» բառերով:

Հոդված 9. Օրենքի 96-րդ հոդվածի 5-րդ մասում «քննության» բառը փոխարինել «քննարկման» բառով:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:



ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

11.03.2022
Երեւան
ՀՕ-44-Ն