Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՏԻԳՐԱՆ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.04.2022

Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 122-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 29-րդ եւ 30-րդ հոդվածներով՝

Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Տիգրան ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ նշանակել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ 2022 թվականի հունիսի 1-ից՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ          Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

14.04.2022
Երեւան
ԱԺՈ-30-Ա