ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 15.06.2022
Հիմք ընդունելով Սահմանադրության 111-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով՝ 1,683,831,463.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 2,004,300,990.4 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը՝ 320,469,527.2 հազար դրամ:
Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվություն
Հավելվածներ
Տեղեկանքներ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆ
15.06.2022
Երեւան
ԱԺՈ-003-Ն