Armenian      
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.06.2022
Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ, 393-րդ, 395-399-րդ, 402-րդ, 403-րդ, 515-րդ եւ 531-րդ հոդվածներում՝

1) վերնագրերը տարբեր հոլովաձեւերով դրված «(անալոգ)» բառից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով.

2) 1-ին մասերը տարբեր հոլովաձեւերով դրված «(անալոգ)» բառից հետո լրացնել «կամ դրանց ածանցյալ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերը «նյութերի» բառից հետո լրացնել «, դրանց ածանցյալների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-148-Ն