Armenian      
Դատական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ հոդվածի 3-րդ մասը «գործերի» բառից հետո լրացնել «կամ քրեական վարույթների» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասից հանել «Քրեական գործով» բառերը, իսկ նույն մասի «հայերենին» բառը փոխարինել «Հայերենին» բառով.

2) 6-րդ մասի քրեական բառից հետո «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով.

3) 8-րդ մասի «Քրեական գործերով դատավարությանը» բառերը փոխարինել «Քրեական վարույթին» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Կոլեգիալ կազմով որոշումներն ընդունվում են դատական կազմի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Վճռաբեկ դատարանում որոշումներն ընդունվում են Վճռաբեկ դատարանի պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատի դեպքում՝ համապատասխան դատական կազմի՝ բողոքը քննող դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում որոշումը կայացվում է համապատասխան դատավարական օրենսգրքով սահմանված կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի 8-րդ կետում «մինչդատական քրեական վարույթի գործերը» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներն ունեն քաղաքացիական կամ քրեական մասնագիտացում:».

2) 2-րդ մասի «քրեական գործերը» բառերը փոխարինել «քրեական վարույթները» բառերով, իսկ «օրենքով նախատեսված գործերը» բառերը՝ «օրենքով նախատեսված հարցերը» բառերով.

3) 2.1-ին մասի «քննության ենթակա մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների վարույթները» բառերով, իսկ նույն մասը «միջնորդությունները» բառից հետո լրացնել «եւ բողոքները» բառերով.

4) 2.2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.2. Համապատասխան մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննության ենթակա մինչդատական վարույթի դատական երաշխիքների վերաբերյալ վարույթները քննում են միայն տվյալ մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները:»:

Հոդված 6. Օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «վերապահված գործերը» բառերը փոխարինել «վերապահված վարույթները» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 3-րդ մասում «քննության գործերով» բառերը փոխարինել «վերաբերյալ վարույթներով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների» բառերը փոխարինել «վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանել» բառից հետո «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների» բառերը փոխարինել «մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունների, բողոքների» բառերով, իսկ «դատարանի՝» բառից հետո «մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը» բառերը՝ «մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 8-րդ մասում «գործերը» բառը փոխարինել «վարույթները» բառով, իսկ «գործն» բառը՝ «վարույթի նյութերն» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վերաքննիչ քրեական դատարանում մինչդատական վարույթի դատական երաշխիքների շրջանակներում կայացված ակտերի, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության արդյունքում կայացված ակտերի վերանայման վարույթները բաշխվում են միայն վերաքննիչ քրեական դատարանի՝ մինչդատական քրեական վարույթի դատական երաշխիքների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության հետ կապված վարույթներով վերանայում իրականացնող առանձին դատավորների միջեւ:»:

Հոդված 12. Օրենսգրքի 45-րդ հոդվածի վերնագրում «նկատմամբ դատական վերահսկողության գործեր» բառերը փոխարինել «դատական երաշխիքների շրջանակներում միջնորդություններ եւ բողոքներ» բառերով:

Հոդված 13. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 8-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:

Հոդված 14. Օրենսգրքի 52-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 1-ին մասի «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով.

2) 1-ին մասի «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 53-րդ հոդվածում՝

1) վերնագրի, 1-ին, 2-րդ մասերի «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով.

2) 3-րդ մասի «պահանջների խախտմամբ» բառերից հետո «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:

Հոդված 16. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասում «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետում «քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները» բառերը փոխարինել «վարույթի դատական երաշխիքների շրջանակներում ներկայացված միջնորդությունները, բողոքները» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 150-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «հարուցվել է քրեական գործ» բառերը փոխարինել «նախաձեռնվել է քրեական վարույթ» բառերով.

2) 4-րդ մասի «Քրեական գործով» բառերը հանել, իսկ նույն մասի «օրինական ուժի մեջ մտած» բառերը փոխարինել «Օրինական ուժի մեջ մտած արդարացման կամ մեղադրական» բառերով:

Հոդված 19. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի «գործով» բառը հանել:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-151-Ն