Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ցուցում» բառը փոխարինել «հանձնարարություն» բառով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի 2-րդ կետը «հանձնարարականների,» բառից հետո լրացնել «հանձնարարությունների,» բառով, իսկ «տեղակալի հանձնարարականների» բառերից հետո՝ «, հանձնարարությունների» բառով.

2) 5-րդ մասի 1-ին կետի «գործեր եւ» բառերը փոխարինել «վարույթի կամ այլ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, որպես կանոն,» բառերը հանել, իսկ նույն մասի «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով.

2) 3-րդ մասի «մինչդատական քրեական վարույթ իրականացնող համապատասխան» բառերը փոխարինել «իրավասու» բառով.

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, որպես կանոն,» բառերը հանել, իսկ նույն մասի «գործով» բառը փոխարինել «վարույթով նախաքննության օրինականության նկատմամբ» բառերով.

2) 2-րդ մասի «գործով» բառը փոխարինել «վարույթով նախաքննության նկատմամբ» բառերով.

3) 3-րդ մասը «կոչվում է» բառերից հետո լրացնել «հանրային» բառով:

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Գործին մասնակցող» բառերը հանել, իսկ նույն մասի «դատախազը» բառը փոխարինել «Դատախազը» բառով.

2) 2-րդ մասի «դատական քննությանը» բառերը փոխարինել «դատաքննությանը» բառով, իսկ «մեղադրող դատախազը» բառերը՝ «հանրային մեղադրողը» բառերով.

3) 4-րդ մասի «Քրեական գործերով դատական ակտը քաղաքացիական» բառերը փոխարինել «Դատավճիռը գույքային» բառերով.

4) 10-րդ մասը «ծանոթանալու» բառից հետո լրացնել «վարույթի կամ» բառերով, իսկ նույն մասի «գործի նյութերի պատճենը» բառերը փոխարինել «դրանց պատճենները» բառերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «միջնորդագիր» բառից հետո լրացնել «կամ առարկություն» բառերով, իսկ նույն մասի «ցուցում» բառը փոխարինել «հանձնարարություն» բառով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հանձնարարականն իր իրավասության սահմաններում վերադաս դատախազի կողմից ստորադաս դատախազին օրենքով սահմանված կարգով տրված բանավոր կամ գրավոր հրահանգ է` կատարելու որոշակի գործողություններ, կայացնելու որոշումներ կամ ձեռնպահ մնալու որեւէ գործողություն կատարելուց:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հանձնարարություն տալու, առարկություն ներկայացնելու հիմքերն ու դատավարական կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վերադաս եւ ստորադաս դատախազների փոխհարաբերությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Եթե ստորադաս դատախազը վերադաս դատախազի տված հանձնարարականը կամ հանձնարարությունը համարել է անօրինական կամ անհիմն եւ դրա վերաբերյալ առարկություն ներկայացրել հանձնարարություն տված դատախազի վերադասին, եւ նրա կողմից հանձնարարականը կամ հանձնարարությունը համարվել է օրինական եւ հիմնավոր, ապա վերադաս դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարող է ստորադաս դատախազին հեռացնել վարույթից եւ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել այլ դատախազի կամ այն իրականացնել անձամբ:».

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ստորադաս դատախազը պարտավոր է վերադաս դատախազի պահանջով նրան ներկայացնել իր գործունեության մասին հաշվետվություններ, տեղեկատվություն եւ իրեն հանձնարարված վարույթի նյութեր:».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Անմիջական վերադաս դատախազը՝

1) անհրաժեշտության դեպքում համապատասխան զեկուցագիր է ներկայացնում վերադաս դատախազին՝ դատախազի կողմից իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կապակցությամբ.

2) դատախազի արձակուրդի, գործուղման կամ ժամանակավոր այլ բացակայության, ինչպես նաեւ դատախազի պաշտոնը թափուր մնալու դեպքերում ըստ անհրաժեշտության վերաբաշխում է նրա պարտականություններն այլ դատախազների միջեւ:».

5) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

6) 7-րդ մասի «դատախազի վարույթից գործը» բառերը փոխարինել «դատախազից քրեական վարույթը» բառերով.

7) 8-րդ մասի 2-րդ կետի «գործով» բառը փոխարինել «վարույթին» բառով:

Հոդված 8. Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի «գործով մինչդատական քրեական» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետից հանել «կամ գործի քննությունից» բառերը:

Հոդված 10. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «գործի» բառը փոխարինել «վարույթի» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-153-Ն