ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) վերնագրի «լիազորությունների» բառը փոխարինել «պաշտոնավարման» բառով.
2) 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի պաշտոնավարման՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման պահից մինչեւ պաշտոնավարման կասեցման վերացումը նրա աշխատատեղը (պաշտոնը) պահպանվում է, իսկ հանրային ծառայության մեջ գտնվող անձի դեպքում վճարվում է նաեւ ամսական հատուցում՝ հիմնական աշխատավարձի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափը՝ մնացած վճարումը կատարելով քրեական վարույթի` ռեաբիլիտացնող հիմքով ավարտի դեպքում:
2. Մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի պաշտոնավարման կասեցման ընթացքում նա չի կարող օգտվել իր ամենամյա արձակուրդի իրավունքից:».
3) 3-րդ մասի «Լիազորությունների» բառը փոխարինել «Պաշտոնավարման» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 108.2-րդ հոդվածի վերնագրում, 1-ին եւ 4-րդ մասերում «կալանավորումը» բառը փոխարինել «կալանքը» բառով:
Հոդված 3. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ» բառերը փոխարինել «126-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով, «քրեական գործի» բառերը՝ «քրեական վարույթի» բառերով, «ոչ արդարացնող» բառերը՝ «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի, այդ թվում՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձի լիազորությունների՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցման դեպքերի նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-157-Ն