ՕՐԵՆՔԸ
«ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«4) սույն օրենքով նախատեսված հանցանք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ դրա սահմաններից դուրս կատարված արարք, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով, 188-րդ հոդվածով, 189-րդ հոդվածով, 210-րդ հոդվածի 3-4-րդ մասերով, 218-րդ հոդվածով, 219-րդ հոդվածով, 220-րդ հոդվածով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 253-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 254-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով) կամ 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ մասերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասով, 267-րդ հոդվածով, 274-րդ հոդվածով, 275-րդ հոդվածով, 276-րդ հոդվածով, 282-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 284-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կամ 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 291-րդ հոդվածով, 296-րդ հոդվածով, 298-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 299-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով, 308-րդ հոդվածով, 310-րդ հոդվածով, 318-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածի 2-րդ մասով, 320-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 321-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 322-րդ հոդվածով, 323-րդ հոդվածով, 324-րդ հոդվածով, 325-րդ հոդվածով, 331-րդ հոդվածով, 335-րդ հոդվածի 3-րդ մասով, 340-րդ հոդվածով, 393-րդ հոդվածով, 394-րդ հոդվածով, 399-րդ հոդվածով, 435-րդ հոդվածով, 436-րդ հոդվածով, 437-րդ հոդվածով, 438-րդ հոդվածով, 439-րդ հոդվածով, 440-րդ հոդվածով, 441-րդ հոդվածով, 442-րդ հոդվածով, 443-րդ հոդվածով, 444-րդ հոդվածով, 445-րդ հոդվածով, 486-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 486-րդ հոդվածի 3-րդ մասով (եթե կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով), 482-րդ հոդվածով, 505-րդ հոդվածով կամ 549-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները.»:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «սույն օրենքով նախատեսված հանցագործություններ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «սույն օրենքով նախատեսված հանցանքներ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետի «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել» բառերը փոխարինել «նախաձեռնված քրեական վարույթով անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել» բառերով, իսկ «որ առկա է» բառերը՝ «որ մեղադրյալին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է» բառերով.
2) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որեւէ մեկի կատարման առնչությամբ քրեական հետապնդումն անհնար է հետեւյալ հիմքերից մեկով.
ա. անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից,
բ. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից,
գ. անձը մահացել է,
դ. անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության համար սահմանված տարիքին.».
3) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ համապատասխան անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանում է ապօրինի ծագում ունեցող գույք, սակայն սույն օրենքով նախատեսված հանցանքներից որեւէ մեկի կատարման առնչությամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված հիմքերից որեւէ մեկով.»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «քրեական գործի» բառերը փոխարինել «քրեական վարույթի» բառերով, իսկ «հարուցված քրեական գործով» բառերը՝ «նախաձեռնված քրեական վարույթով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «դիմողի՝ որպես մեղադրյալ ներգրավված լինելը» բառերը փոխարինել «դիմողի՝ մեղադրյալի կարգավիճակ ունենալը» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-159-Ն