ՕՐԵՆՔԸ
«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի 31-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Երեխան ունի անձեռնմխելիության իրավունք, որը պաշտպանվում է օրենքով:
2. Քրեական վարույթում երեխայի իրավունքները եւ դրանց իրականացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-161-Ն