Armenian      
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

««ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-Ի ՀՕ-208-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. ««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի մայիսի 7-ի ՀՕ-208-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածով լրացվող՝ 40.3-րդ հոդվածի 9-րդ մասում «գործի հարուցումը մերժելու» բառերը փոխարինել «վարույթ չնախաձեռնելու մասին տեղեկանալու» բառերով, «գործի վարույթը» բառերը՝ «քրեական վարույթը» բառերով, «չիրականացնելու» բառը՝ «չհարուցելու» բառով, իսկ 10-րդ մասում «որոշման» բառը՝ «փաստաթղթի» բառով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածով լրացվող՝ 40.4-րդ հոդվածի 4-րդ մասում «որոշման» բառը փոխարինել «փաստաթղթի» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-164-Ն