«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասում «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի «գործով» բառը փոխարինել «վարույթով» բառով:
2) 10-րդ մասի «իրականացվող» եւ «ապահովելով» բառերից հետո «քննչական» բառը փոխարինել «ապացուցողական» բառով:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ոչ արդարացնող» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով:
Հոդված 4. Օրենքի 50-րդ հոդվածի 11-րդ մասում «գործ հարուցելու» բառերը փոխարինել «վարույթ նախաձեռնելու» բառերով:
Հոդված 5. Օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետի «քրեական,» բառը հանել, իսկ նույն կետը «գործեր,» բառից հետո լրացնել «քրեական վարույթի նյութեր,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 84-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետի կասեցման դեպքում դատավորը շարունակում է իրականացնել իր լիազորությունները մինչեւ քրեական հետապնդման ժամկետի վերսկսման մասին որոշման կայացումը:»:
Հոդված 7. Օրենքի 84.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «հարուցվել է քրեական գործ» բառերը փոխարինել «նախաձեռնվել է քրեական վարույթ» բառերով.
2) 2-րդ մասի «Քրեական գործով» բառերը փոխարինել «Քրեական վարույթով» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-226-Ն