Armenian      
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) հայցվորները՝ քրեական վարույթի ընթացքում հատուցման ենթակա գույքային վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.».

2) 1-ին մասի 7-րդ կետի «արդարացվածները» բառը փոխարինել «արդարացված մեղադրյալները» բառերով.

3) 1-ին մասի 7-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա. անօրինական քրեական հետապնդում հարուցելու, հարկադրանքի միջոցներ կիրառելու, դատապարտելու, ինչպես նաեւ իրավունքների կամ ազատությունների անօրինական այլ սահմանափակումների հետեւանքով իրեն պատճառված վնասի գույքային հատուցման հայցերով,».

4) 1-ին մասի 7-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«գ. անազատության մեջ պահելու ձեւով պատիժը կրելու ժամանակը բոլոր տեսակի աշխատանքային ստաժների մեջ հաշվակցելու հայցերով,».

5) 1-ին մասի 7-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե. գույքն առգրավելու, արգելադրելու, բռնագրավելու կամ այլ կերպ տնօրինելու հետեւանքով պատճառված վնասի հատուցման հայցերով.».

6) 5-րդ մասի «քաղաքացիական հայցի» բառերը փոխարինել «գույքային հայցի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը «ընտանեկան» բառից հետո լրացնել «գործերով» բառով, իսկ նույն կետի «քրեական գործերով» բառերը փոխարինել «քրեական վարույթներով» բառերով, «նախաքննական մարմիններ» բառերը՝ «նախաքննության մարմիններ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական իրավասու մարմինները կալանք եւ (կամ) արգելանք դնելու, ինչպես նաեւ արգելադրման միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-228-Ն