Armenian      
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 9-րդ կետի «ոչ արդարացման» բառերը փոխարինել «ոչ ռեաբիլիտացնող» բառերով.

2) 1.1-ին մասի «քրեական գործի վարույթը կարճվել, կամ քրեական գործի հարուցումը մերժվել է ոչ արդարացման հիմքերով» բառերը փոխարինել «քրեական հետապնդում չի հարուցվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-232-Ն