ՕՐԵՆՔԸ
«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-282-Ն օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «դատվածությունը հանված կամ մարված է» բառերը փոխարինել «դատվածությունը մարված կամ վերացված է» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-167-Ն