ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, որպես կանոն,» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «դատախազն իրավասու է քրեական հետապնդում իրականացնելու» բառերը փոխարինել «դատախազի նախաձեռնությամբ քրեական հետապնդումն իրականացվում է» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 5-րդ մասը «բժշկական» բառից հետո լրացնել «(բացառությամբ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու համար դիմելու կամ այն ստանալու մասին տվյալի)» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը «քրեական պալատի» բառերից հետո լրացնել «, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետից հանել «քրեական գործերով» բառերը.
2) 5-րդ կետից հանել «քրեական գործով» բառերը:
Հոդված 6. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 8-րդ մասում «դատախազին ՝» բառը փոխարինել «դատախազին՝» բառով:
Հոդված 7. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 8. Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «արձակում է» բառերը փոխարինել «արձակում» բառով:
Հոդված 9. Օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետում «եւ վերաքննիչ» բառերը փոխարինել «, վերաքննիչ եւ վճռաբեկ» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի առնչությամբ, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության դեպքի:»:
Հոդված 11. Օրենսգրքի 61-րդ հոդվածի 5-րդ մասի 7-րդ կետը «բովանդակությանը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության չհրապարակել իր մասնակցությամբ կատարված ապացուցողական կամ վարութային այլ գործողության, ինչպես նաեւ դռնփակ դատական նիստի ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները» բառերով:
Հոդված 12. Օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «անհապաղ» բառը, իսկ նույն մասը «քննության առնվի» բառերից հետո լրացնել «եւ լուծվի» բառերով:
Հոդված 13. Օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 14. Օրենսգրքի 168-րդ հոդվածի 4-րդ մասը «չորս ամիս անց» բառերից հետո լրացնել «, սակայն ոչ ուշ, քան նշված ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 15. Օրենսգրքի 178-րդ հոդվածի 7-րդ մասը «նախաձեռնվում» բառից հետո լրացնել «, որի արձանագրությանը կցվում են համապատասխան փաստը հաստատող վարույթի նյութերը» բառերով:
Հոդված 16. Օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասը «որի վերաբերյալ» բառերից հետո լրացնել «հաղորդումն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում» բառերով:
Հոդված 17. Օրենսգրքի 180-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Իրենց իրավասության սահմաններում նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի եւ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:»:
Հոդված 18. Օրենսգրքի 181-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 181. Քննչական ենթակայությունը
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
3. Նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
4. Նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:
5. Այն դեպքում, երբ մեկից ավելի հանցանքների կապակցությամբ նախաձեռնված վարույթով հանցանքներից առնվազն մեկը նախատեսված է սույն հոդվածի 1-ին մասով, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:
6. Այն դեպքում, երբ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթները միացվել են մեկ վարույթում, նախաքննությունը կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները:
7. Սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում նշված անձանց վերագրվող հանցանքներով միեւնույն վարույթով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով:
8. Բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար:
9. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան ձեւակերպված՝ քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:»:
Հոդված 19. Օրենսգրքի 202-րդ հոդվածի 7-րդ մասում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 20. Օրենսգրքի 204-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «դատական» բառը փոխարինել «վարութային» բառով:
Հոդված 21. Օրենսգրքի 207-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «գործի» բառը փոխարինել «քրեական» բառով, իսկ «գործով» բառը հանել.
2) 5-րդ մասի «Գործով» բառը փոխարինել «Քրեական» բառով:
Հոդված 22. Օրենսգրքի 209-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 3-րդ կետի «Խուզարկությունը» բառը փոխարինել «խուզարկությունը» բառով.
2) 4-րդ կետի «Առգրավումը» բառը փոխարինել «առգրավումը» բառով, իսկ նույն կետը «այլ ձեւերի առգրավման,» բառերից հետո լրացնել «էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման,» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) քննումը:»:
Հոդված 23. Օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասը «տեղեկատվության պահանջի» բառերից առաջ լրացնել «փաստաթղթի զննության,» բառերով:
Հոդված 24. Օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, էլեկտրոնային կամ մագնիսական կրիչի» բառերը:
Հոդված 25. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 10-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:
Հոդված 26. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «վարույթները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին» բառերով.
2) 3-րդ մասը «բերվել» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել:»:
Հոդված 27. Օրենսգրքի 261-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «Առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «ընդհանուր իրավասության» բառերով?
2) 2-րդ մասը «տարբեր դատարանների» բառերից առաջ լրացնել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության» բառերով?
3) 6-րդ մասը «դատարանին» բառից առաջ լրացնել «առաջին ատյանի ընդհանուր իրավասության» բառերով?
4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Սույն հոդվածի 1-5-րդ մասերը չեն տարածվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»:
Հոդված 28. Օրենսգրքի 262-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «առաջին ատյանի» բառերից հետո լրացնել «ընդհանուր իրավասության» բառերով?
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Եթե մինչդատական վարույթում միացված վարույթներից առնվազն մեկը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքի վերաբերյալ վարույթ է, ապա մեղադրանքը քննում է հակակոռուպցիոն դատարանը:»:
Հոդված 29. Օրենսգրքի 263-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Վարույթն ըստ ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա տարածքային ընդդատությանը:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով.
«5. Վարույթն ըստ ընդդատության ստացած Հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչեւ նախնական դատալսումներ նշանակելը որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանի նախագահին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:
6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը, իսկ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի ընդդատության հարցը: Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում Վճռաբեկ դատարանի նախագահը մինչեւ որոշում կայացնելը խորհրդակցում է Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահների հետ՝ վարույթի ընդդատության վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու նպատակով:»:
Հոդված 30. Օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) եզրափակիչ ելույթներին պատրաստվելու համար:»:
Հոդված 31. Օրենսգրքի 295-րդ հոդվածի 7-րդ մասում «2-րդ եւ 3-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:
Հոդված 32. Օրենսգրքի 344-րդ հոդվածի 4-րդ մասում «կամ փոխելու» բառերը փոխարինել «, փոխելու կամ անփոփոխ թողնելու» բառերով:
Հոդված 33. Օրենսգրքի 347-րդ հոդվածի 7-րդ մասում «կիրառելու» բառը փոխարինել «նշանակելու, պատժից ազատելու» բառերով, իսկ «չկիրառելու կամ պատժից ազատելու» բառերը՝ «չնշանակելու» բառով:
Հոդված 34. Օրենսգրքի 350-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Եթե դատապարտված մեղադրյալը կալանքի տակ է, ապա նրան պատժից ազատելու, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու կամ մեղադրյալին այն ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատժի դատապարտելու դեպքում, որը չի գերազանցում անազատության մեջ փաստացի մնալու ժամկետը, դատարանը դատական նիստի դահլիճից նրան անհապաղ ազատ է արձակում:»:
Հոդված 35. Օրենսգրքի 352-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «չմտած» բառը փոխարինել «մտած» բառով.
2) 5-րդ մասը «նախատեսված» բառից հետո լրացնել «՝ օրինական ուժի մեջ մտած» բառերով:
Հոդված 36. Օրենսգրքի 386-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «ակտը» բառից առաջ լրացնել «դատական» բառով:
Հոդված 37. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ մասում «Վերաքննիչ» բառը փոխարինել «Վճռաբեկ» բառով:
Հոդված 38. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջեւ ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.»:
Հոդված 39. Օրենսգրքի 419-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «հատուկ ուսումնադաստիարակչական» բառերը փոխարինել «վերականգնողական» բառով.
2) 2-րդ մասի «Հատուկ ուսումնադաստիարակչական» բառերը փոխարինել «Վերականգնողական» բառով:
Հոդված 40. Օրենսգրքի 447-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերը չեն տարածվում իրավաբանական անձի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքներով վարույթների վրա, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»:
Հոդված 41. Օրենսգրքի 460-րդ հոդվածի 3-րդ մասում «կիրառման» բառը փոխարինել «նշանակման» բառով:
Հոդված 42. Օրենսգրքի 483-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 483. Անցումային դրույթներ
1. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:
2. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործերը սույն օրենսգրքով սահմանված կարգով նախաքննություն կատարելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:
3. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար: Մինչ այդ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից:
4. Մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են եւ քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների եւ բողոքների քննությունն իրականացվում է մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
6. Այն քրեական գործերը, որոնցով սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, դատարան են ուղարկվում եւ քննվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:
7. Այն քրեական գործերը, որոնցով մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում եւ լուծվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
8. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքները բերվում եւ քննվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
9. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երեւան եկած հանգամանքների, ինչպես նաեւ հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչեւ 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
10. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում եւ քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
11. Մինչեւ սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան:
12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
13. Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերը՝ հակակոռուպցիոն պալատին վերաբերող կարգավորումների մասով, 260-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 4-րդ մասի վերաբերյալ բացառության մասով, եւ 4-րդ մասն ուժի մեջ են մտնում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործելու պահից: Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանում բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում:
14. Սույն օրենսգրքի 123-րդ եւ 124-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
15. Սույն օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ եւ 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները:
16. Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետեւյալ կանոնները.
1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առեւտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաեւ «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ եւ 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով եւ բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով.
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.
4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-րդ, 282-րդ, 284-290-րդ, 294-րդ, 409-րդ, 410-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները.
6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ, 399-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները.
7) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 329-րդ, 330-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները.
8) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
9) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
10) նախաքննությունը քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
11) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
12) սույն մասի 5-7-րդ կետերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.
13) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 9-11-րդ կետերով նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
14) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի.
15) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն մասի 13-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների, ինչպես նաեւ սույն մասի 9-11-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
16) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի եւ անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.
17) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան ձեւակերպված՝ քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն մասով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:
17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետեւյալ կանոնները.
1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.
2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
3) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 291-293-րդ, 329-րդ, 330-րդ, 340-րդ, 399-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները.
4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
5) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
6) նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները.
7) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
8) սույն մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով.
9) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 5-7-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
10) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն մասի 9-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի եւ անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների, ինչպես նաեւ սույն մասի 5-7-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների.
11) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի եւ անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար.
12) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին եւ օրենքին համապատասխան ձեւակերպված՝ քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան:
18. Սույն օրենսգրքի 192-195-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
19. Սույն օրենսգրքի 212-րդ, 329-րդ եւ 415-րդ հոդվածներով սահմանված՝ հոգեբանի մասնակցության փոխարեն մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը իրավաչափ համարել մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը:
20. Սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից: Մինչ այդ սույն օրենսգրքի 214-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քննչական գործողությունները կատարվում են ընթերակաների պարտադիր մասնակցությամբ՝ սույն օրենսգրքի 210-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված բացառության հաշվառմամբ:
21. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 262-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ են մտնում հակակոռուպցիոն դատարանի գործելու պահից:
22. Սույն օրենսգրքի 263-րդ հոդվածի՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների միջեւ տարածքային ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները կիրառվում են սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվանից, առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ հակակոռուպցիոն դատարանների միջեւ ընդդատության մասին վեճերին վերաբերող կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի նշանակման պահից: Մինչեւ սույն հոդվածի համապատասխան կարգավորումը կիրառվելը Վճռաբեկ դատարանում ստացված ընդդատության մասին համապատասխան վեճը ենթակա է լուծման Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի կողմից՝ համապատասխան որոշումը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում:
23. Սույն օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների բացառության մասով, 261-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 262-րդ հոդվածի 2-րդ մասի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ գործերի (վարույթների) վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-331-Ն սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով սահմանված կարգով եւ դեպքերում:
24. Սույն օրենսգրքի 53-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
25. Սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
26. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվում:»:
Հոդված 43. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-241-Ն