Armenian      
Հանրային խորհրդի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Հանրային խորհրդի մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-144-Ն օրենքի  (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կամ որով նախատեսվում է ազատությունից զրկում» բառերը փոխարինել «կամ որով նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-189-Ն