Armenian      
Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «մարված կամ հանված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետի «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում «չմարված կամ չհանված» բառերը փոխարինել «չմարված կամ չվերացված» բառերով:

Հոդված 5. Օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) որի նկատմամբ հարուցված չէ քրեական հետապնդում:»:

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետում «հանված կամ մարված է» բառերը փոխարինել «մարված կամ վերացված է» բառերով:

Հոդված 7. Օրենքի 99-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 8. Օրենքի 103-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «է.1» ենթակետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:

Հոդված 9. Օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետում «հանված կամ մարված չէ» բառերը փոխարինել «մարված կամ վերացված չէ» բառերով:

Հոդված 10 . Օրենքի 112-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

Հոդված 11. Օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասում «քաղաքացիական եւ քրեական գործերի» բառերը փոխարինել «քաղաքացիական գործերով եւ քրեական վարույթներով» բառերով:

Հոդված 12. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասի ամբողջ տեքստում «քրեական հետապնդում» բառերը փոխարինել «նախաքննություն» բառով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը եւ 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

27.06.2022
Երեւան
ՀՕ-203-Ն