Armenian      
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 09.06.2022

Հոդված 1. «Պետական  պաշտոններ  եւ  պետական  ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «ա» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի) պաշտոն զբաղեցնելու,» բառերով.

2) «բ» ենթակետը «այն է՝» բառերից հետո լրացնել «Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ  դատավորի պաշտոն զբաղեցնելու,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի, վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը «ընդհանուր չափը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվող հավելավճարների,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը «պահանջող» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ վճռաբեկ դատարանի դատավորի (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի)» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12.  Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող հավելավճարը

1. Սահմանադրական դատարանի նախագահին, փոխնախագահին եւ դատավորին վճարվում է հավելավճար՝ պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «եւ հավելումները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ  մասով.

«7. Վճռաբեկ դատարանի դատավորներին (այդ թվում` վճռաբեկ դատարանի նախագահին եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահին) սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով:»:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի համար հաշվարկվող հավելավճարը ներառվում է սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված՝ վճարման ենթակա հավելավճարի մեջ:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

29.06.2022
Երեւան
ՀՕ-264-Ն