ՕՐԵՆՔԸ
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1.
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի «հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին),» բառերը հանել, իսկ «պատճառաբանված որոշման հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա» բառերով:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «հետաքննության մարմնին (օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնին),» բառերը հանել, իսկ «գրավոր հարցումների պատճառաբանված որոշումների հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով ներկայացված հարցումների հիման վրա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «հետաքննության մարմնի,» բառերը հանել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-208-Ն