ՕՐԵՆՔԸ
«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 09.06.2022
Հոդված 1.
«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածի 1-ին մասում «հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասում «Նախաքննության եւ հետաքննության մարմինների» բառերը փոխարինել «Նախաքննություն եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների» բառերով:
Հոդված 3. Օրենքի 45.6-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում «հանված կամ մարված» բառերը փոխարինել «մարված կամ վերացված» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը եւ 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
27.06.2022
Երեւան
ՀՕ-214-Ն