ՕՐԵՆՔԸ
«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.07.2022
Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի 52-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ արդարադատության նախարարի ներկայացմամբ:»:
Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
18.07.2022
Երեւան
ՀՕ-287-Ն