ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 14.07.2022
Հոդված 1.
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում՝
1) «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ 14.00»
պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 14.00».
2) «Ինքնավար մարմնի անդամ 12.00»
պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ 12.00
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 12.00».
3) «Հաշվեքննիչ պալատի անդամ 10.00»
պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ 10.00».
4) «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար 8.00» պարբերությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-313-Ն