ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 06.07.2022
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքում՝
1) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 35.2-րդ կետով.
«35.2. բժշկական արտադրատեսակների պետական գրանցման համար՝ | բազային տուրքի 40-ապատիկի չափով». |
2) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.10. բժշկական արտադրատեսակների արտադրության համար՝ տարեկան | բազային տուրքի 60-ապատիկի չափով». |
3) 19-րդ հոդվածի «2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2.11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2.11. բժշկական արտադրատեսակների սպասարկման համար՝ տարեկան | բազային տուրքի 40-ապատիկի չափով». |
4) 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 52.1-ին կետով.
«52.1. բժշկական արտադրատեսակների ներմուծման (համապատասխանության) հավաստագիր տրամադրելու համար՝ | տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-306-Ն