ՕՐԵՆՔԸ
«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-22.6-րդ կետերով.
«22.1) Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված՝ մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների եւ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի մասին ծանուցման կարգի հաստատումը.
22.2) արգելված սննդային հավելումների ցանկի հաստատումը.
22.3) կենդանական ծագման հումքի վարակազերծման կարգի սահմանումը.
22.4) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության տարածք արտահանվող՝ կենդանական ծագում ունեցող մթերքում մնացորդային նյութերի հսկողության, կենդանական ծագում ունեցող մթերքում անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների, մնացորդային նյութերի նկատմամբ հսկողության իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կարգի հաստատումը.
22.5) Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների եւ դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնների սահմանումը.
22.6) Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջների հաստատումը.»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-307-Ն