Armenian      
Անասնաբուժության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2022

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ- 137-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«26) գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման եւ չեղյալ հայտարարման կարգը.».

2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ» բառերը.

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը.».

4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-9-րդ կետերով.

«7) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման եւ գրանցման կարգը.

8) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը եւ միջոցառումների կատարման ժամանակացույցը.

9) անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով լրացվող՝ Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.07.2022
Երեւան
ՀՕ-309-Ն