Armenian      
Բուսասանիտարիայի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2022

Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.1-ին կետով.

«8.1) բուսասանիտարական փորձաքննության նպատակով փորձանմուշ վերցնելու կարգի սահմանումը.»:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Լիազոր մարմնի լիազորությունները

1. Լիազոր մարմինը հաստատում է՝

1) բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը.

2) բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը:

2. Լիազոր մարմինը իրականացնում է նաեւ այլ լիազորություններ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում:»:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 5.1-ին հոդվածով սահմանված բուսասանիտարական անձնագրի ձեւը եւ տրամադրման կարգը, ինչպես նաեւ բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգը, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերը հաստատվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

20.07.2022
Երեւան
ՀՕ-310-Ն