ՕՐԵՆՔԸ
«ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» 2005 թվականի մայիսի 3-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածում`
1) 1-ին մասի «եւ բաշխվածության» բառերը փոխարինել «, բաշխվածության եւ ըստ ջրային մարմինների կարգավիճակների» բառերով.
2) 2-րդ մասի «5» թիվը փոխարինել «6» թվով:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Ջրային ռեսուրսների պահպանության եւ կայուն կառավարման նպատակով ընդհանուր առաջարկի պահանջարկի գնահատումից ստացված արդյունքների հիման վրա ջրային ռեսուրսների բաշխումը ջրօգտագործողների միջեւ ըստ առաջնահերթության իրականացվում է հետեւյալ գերակա ուղղություններով՝ ըստ հերթականության.
1) ազգային ջրային պաշար` բնակչության հիմնական կարիքները բավարարելու, ջրի անբավարարության հետեւանքով հիվանդությունները նվազեցնելու ու կանխարգելելու եւ ջրային էկոհամակարգերը պահպանելու համար անհրաժեշտ քանակի եւ որակի վերականգնվող ջրային ռեսուրսների պահպանում.
2) ռազմավարական ջրային պաշար` արտակարգ իրավիճակների պայմաններում (երաշտ, էկոլոգիական աղետներ, էներգետիկ ճգնաժամ եւ այլն) մարդկանց հիմնական կարիքների բավարարման եւ ջրային էկոհամակարգերի պահպանման ապահովման համար ջրային ռեսուրսների պահպանում եւ օգտագործում.
3) ավանդական՝ ջրահոսքի հունի սահմաններում պատմական, ոչ արդյունահանման նպատակով ջրերի օգտագործում.
4) ջրային ռեսուրսների օգտագործում` Հայաստանի Հանրապետության օրենսդրության եւ միջազգային պայմանագրերի համաձայն.
5) կենցաղային՝ մարդկանց կուլտուր-կենցաղային ջրապահանջի կարիքները բավարարելու համար ջրօգտագործում.
6) գյուղատնտեսական՝ ոռոգման, արոտավայրերի ջրարբիացման, անասնապահության եւ այլ ոչ արդյունաբերական ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
7) էներգետիկ` էներգիայի արտադրության ջրապահանջի կարիքները բավարարելու համար.
8) արդյունաբերական՝ ջուր արտադրական գործընթացներում.
9) ձկնաբուծական նպատակով ջրօգտագործում.
10) ռեկրեացիոն նպատակով ջրօգտագործում՝ ջուր՝ մարզական, սիրողական ձկնորսության, լողի, նավարկության եւ գեղագիտական վայելքի համար.
11) հակաերաշտային միջոցառումներ՝ երաշտներից վնասները նվազագույնի հասցնելու համար:»:
Հոդված 3 . Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «4-9-րդ կետերով» բառերը փոխարինել «5-11-րդ կետերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-318-Ն