ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1) 7-րդ կետի «ջրօգտագործման» բառը փոխարինել «մակերեւութային ջրերի օգտագործման» բառերով, նույն կետը «ֆիզիկական անձանցից բազային տուրքի» բառերից հետո լրացնել «25-ապատիկի» բառով, իսկ նույն կետի «իրավաբանական անձանցից» բառերից հետո «բազային տուրքի 10-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 75-ապատիկի չափով» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին եւ 7.2-րդ կետերով.
«7.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`
ֆիզիկական անձանցից | բազային տուրքի 95-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից | բազային տուրքի 145-ապատիկի չափով |
7.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար`
ֆիզիկական անձանցից | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
իրավաբանական անձանցից | բազային տուրքի 75-ապատիկի չափով»: |
Հոդված 2.
Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.
«16) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման համար պահանջվող ջրօգտագործման եւ ջրահեռացման, ինչպես նաեւ թույլատրելի սահմանային արտահոսքի նորմաների հաշվարկման գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար | տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով»: |
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի փետրվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը ջրօգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձեւակերպման համար արդեն իսկ դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
20.07.2022
Երեւան
ՀՕ-321-Ն