ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.07.2022
Հոդված 1.
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 7-րդ հոդվածում՝
1) 7-րդ մասը «նախարարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալների» բառերով.
2) 9-րդ մասը «առաջարկությամբ» բառից հետո լրացնել «, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
01.08.2022
Երեւան
ՀՕ-337-Ն