Armenian      
Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2022

Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 13-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Օրենքով սահմանված դեպքում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի առաջին տեղակալն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին փոխարինող առաջին տեղակալ:»:

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ օրենքով ի պաշտոնե առաջին տեղակալ հանդիսացող Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի վրա:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

01.08.2022
Երեւան
ՀՕ-338-Ն