ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ՆՈՒՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.10.2022
Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 195-րդ հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի 9-րդ մասի եւ Ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի՝
Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
Նունե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ընտրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ վեց տարի ժամկետով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
07.10.2022
Երեւան
ԱԺՈ-53-Ա